Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ նիստերի ընթացքում հնչող որակումներին՝ հայտնելով իրենց դիրքորոշումը։ Սաղաթելյանի խոսքով՝ դա ոչ թե անձնական վիրավորանք է, այլ քաղաքական գնահատական։ Սաղաթելյանի ելույթից հետո իրավիճակը դահլիճում լարվեց․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ հեռարձակումը և ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։
Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին
Article Published:
11 Օգոստոս, 2021 12:42
Comments Off on Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին