Հայաստանը պատրաստ է ներգրավվել բանակցային գործընթացում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-ի կառավարության նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և Արցախյան հակամարտության մասին։ Նրա խոսքով՝ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումն ու դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության դեէսկալացիայի համար։ Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ նա ասաց, որ Հայաստանը յուրաքանչյուր ձևաչափով պատրաստ է ներգրավվել այդ աշխատանքներում։ Ինչ վերաբերում է Զինված ուժերի բարեփոխումներին, ապա, ըստ Փաշինյանի, այդ քայլերն ուղղված չեն «որևէ տարածքներ նվաճելուն»։