Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 12-ի հրամանագրով՝ Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Իսրայելում ՀՀ դեսպանությունը բացվել է 2020-ի օգոստոսից, Սմբատյանը Իսրայելում դեսպան էր 2018-ից։

Մեկնաբանել