Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանցավոր ռեժիմին վերադարձրին ԱԺ. Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցել է ութերորդ գումարման խորհրդարանի գործունեության, լրագրողների գործունեության սահմանափակման, կառավարության ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Նա կարծում է, որ նոր խորհրդարանում երեք ուժերի ներկայությունը ժողովրդավարության պարտությունն է. «Հանցավոր ռեժիմը վերադարձել է ԱԺ Փաշինյանի ու նրա թիմի թեթև ձեռքով»։