Ռուսաստանը 50 տարով արգելել է ադրբեջանցի դիվանագետի մուտքը իր տարածք՝ ռուսներին «խոզեր» անվանելու համար

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը 50 տարով արգելել է ադրբեջանցի դիվանագետ Իսֆանդիյար Վահաբզադեի մուտքը Ռուսաստանի Դաշնություն․ այս մասին գերատեսչությունը նշում է իր հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վահաբզադեն տեսախցիկների առաջ ռուսներին անվանել էր «խոզեր»։

Ըստ Ռուսաստանի ՆԳՆ-ի՝ դիվանագետի խոսքերը «ազգամիջյան թշնամանք են հրահրում»։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Վահաբզադեն կտրուկ արտահայտություններ է թույլ տվել ռուսների ու Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հասցեին։ Վերջինս պահանջել է քրեական գործ հարուցել ադրբեջանցի դիվանագետի դեմ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նախկին դիվանագետը ներկայում չի ներկայացնում որևէ պետական մարմին և հեռացված է դեսպանի պաշտոնից։

Մեկնաբանել