Արագիլները՝ աղտոտված, պատասխանատուները՝ չբացահայտված

Արարատյան դաշտի գյուղերում արագիլները արդեն երրորդ տարին է՝ աղտոտվում են։ Այս տարի ընդլայնվել է աղտոտված արագիլների թե՛ քանակը և թե՛ աշխարհագրությունը։ Պատկան մարմինները դեռ չեն պարզել՝ ովքեր են բնապահպանական այս աղետի պատասխանատուները։