Իբրահիմովիչն ու Սիլվան մոտ են Միլանից հեռանալուն

Իտալական մամուլը վերջին ժամերին շարունակում է ակտիվ քննարկել «Միլանի» պաշտպան Տիագո Սիլվայի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը երկու ֆուտբոլիստների համար առաջարկել է 60 մլն եվրո։ Քիչ առաջ իտալական աղբյուրները հայտնեցին, որ այդ գումարը հասել է 65-ի։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն

Բացի այդ, Sky Italia-ն և La Gazzetta dello Sport-ը վստահեցրել են, որ «Միլանի» կենտրոնական գրասենյակում բանակցություններից հետո Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան մեկնել է Շվեդիա, որտեղ կհանդիպի իր հաճախորդի հետ, ով հանգստանում է հայրենիքում։ Զլատանի դրական պատասխանի դեպքում Ռայոլան անմիջապես կուղևորվի Փարիզ՝ «ՊՍԺ-ի» հետ պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարելու համար։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել