Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում, հայտնում է ՊՆ-ն։
«Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել»,- ասված է հաղորդագրությունում։
https://www.civilnet.am/news/629578/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a5%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%bd%d6%87-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%ba%d5%b6/