Գեղարքունիքի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի N զորամասի զինծառայող, 2002-ի ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ «օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Նշվում է նաև, որ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր