Ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Քիչ առաջ նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, նա մասնավորապես նշել է․

«Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»:

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի N զորամասի զինծառայող, 2002-ի ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Մեկնաբանել