«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քննարկել սահմանային իրավիճակը

«Հայաստան» խմբակցություն այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին առաջարկեց կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի վերաբերյալ։

«Ելնելով Հայաստանի սահմանային իրավիճակի լարվածությունից՝ առաջարկում ենք այսօր երկու ընթերցումների արանքում փակ կամ այլ ձևաչափով քննարկում կազմակերպել պատասխանատուների հետ ու մեր հասարակության, ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգում Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ նախագծի նախագիծն է, որը Ազգային ժողով է ուղարկել կառավարությունը։

Ազգային ժողովի ղեկավարությունը լսեց ընդդիմադիր խմբակցության առաջարկը, սակայն որոշում դեռևս չի կայացրել։

Գևորգ Թոսունյան