Ալիևին չեք արձագանքում, բայց մեզնից «կապիտուլյանտ» բառը լսելիս արագ կանխում եք․ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը օգոստոսի 17-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ կառավարությունը և խորհրդարանի ղեկավարությունը որևէ կերպ չեն փորձում արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ «Ես մի քանի օր է՝ հետևում եմ լրահոսին, և Ալիևին որևէ արձագանք չկա։ Ի՞նչ ասեմ՝ պատկերացրեք թշնամու տեղը մեզ, պատկերացրեք, որ «կապիտուլյանտ» բառն է հնչել ու արձագանքեք, գոնե այդ պարագայում կարող է արձագանք հնչի»,- ասաց Մամիջանյանը։

Մեկնաբանել