Արձակուրդային այցելությունների շրջանակում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն եղել է Արարատի մարզում, այդ թվում՝ Երախսում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Ըստ աղբյուրի՝ դեսպանն ընտանիքի հետ եղել է նաև Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայրում։
«Կոպիրկինը այցելել է հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում՝ եղել է Երասխ բնակավայրի մոտ, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ դեսպանատան տարածած տեղեկության՝ արձակուրդային այցելությունների ընթացքում դիվանագետն ընտանիքի հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ա. Պ. Կորյակովի կիսանդրիի մոտ, որը զոհվել էր 1948-ին՝ Թուրքիայից ներխուժած դիվերսանտների հետ կռվի ժամանակ՝ ծառայողական պարտքը կատարելիս։