Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է 10 հաստատություն, ծավալվել է 1 130 մահճակալ

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում «ամբողջությամբ կամ մասնակի վերաբացվել են կորոնավիրուսային հիվանդության պացիենտների բժշկական օգնության և սպասարկում իրականացնող հաստատություններ»։

«Այս պահին բուժօգնություն մատուցում են 10 կազմակերպություններ։ Վերջիններում, ընդհանուր առմամբ, մենք ունենք ծավալված շուրջ 1 130 մահճակալ, որից շուրջ 200 մահճակալը վերակենդանացման ծառայության համար է նախատեսված, այդ ծավալված մահճակալների մի զգալի մասը զբաղեցված է, ազատ մահճակալները թվով 100-ն են»,- նշեց Քնար Ղոնյանը։

Երևանում, Լոռիում և Սյունիքում արդեն գործում են կովիդի բուժման վերապրոֆիլավորված հիվանդանոցներ։

«Լոռու մարզում Սպիտակի բժշկական կենտրոնն է, իսկ Սյունիքում՝ Կապանի բժշկական կենտրոնը, ըստ անհրաժեշտության ելնելով պացինետների թվաքանակից պարբերաբար գործընթացը իրականացվում և վերանյվում է»,- հավելեց Ղոնյանը։

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, փաստացի բուժում է ստանում 6 593 պացիենտ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220 236 պատվաստում։

Լիա Ավագյան

Մեկնաբանել