ՀՀ զորամասերից մեկի մարտական հենակետում երեք զինծառայողի դի է հայտնաբերվել

Օգոստոսի 19-ին ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Ինչպես հայտնում է ՊՆ-ն, դեպքի հանգամանքները պարզվում են։