Արմեն Գրիգորյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար

Վարչապետի՝ օգոստոսի 19-ի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։ Արմեն Գրիգորյանը երկրորդ անգամ է նշանակվում այս պաշտոնում, առաջին անգամ՝ 2018 թվականի մայիսին։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին
մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»։

Մինչ այս նշանակումը նա զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ԱԳ նախարարի բացակայության պայմաններում կատարում նախարարի պարտականությունները։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արմեն Գրիգորյանն էր նշանակվելու արտաքին գերատեսչության ղեկավար։