Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Սիրելի հայրենակիցներ. Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»: