Տնտեսական աճ, աղքատության կրճատում. իրատեսակա՞ն է արդյոք կառավարության ծրագիրը

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագրի տնտեսական բաժնի մասին։ Ըստ նրա՝ թեև ծրագիրն ավելի համակարգված ու թիրախային է, սակայն համասեռության հետ կապված խնդիր ունի:

Կառավարությունը թիրախավորել է առաջիկա հինգ տարիների համար ՀՆԱ-ի 7 տոկոս տարեկան միջին աճ, ինչպես նաև 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ: Սրանք, Ֆանյանի խոսքով, հավակնոտ թիրախներ են, որոնց կյանքի կոչման համար լուրջ ջանքեր պետք է ներդրվեն:

Մեկնաբանել