Պուտինն ու Մակրոնը պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակում

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների կատարումը։

«Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին տեղեկացրել է Լեռանյաին Ղարաբաղի հարցով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքի մասին։ Արձանագրվել է, որ տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է, գործադրվում են քայլեր Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ։ Փոխադարձ պատրաստակամություն է հայտնվել շարունակելու համատեղ աշխատանքը ղարաբաղյան հակամարտության տարբեր ուղղություններով, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Մեկնաբանել