- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել թալիբների հետ
- Անկարան փորձում է ամեն գնով իր զինված ներկայությունն ապահովել Աֆղանստանում. ընդդիմությունը կտրականապես դեմ է
- Թուրքիայում անհանգստացած են աֆղանցի գաղթականների մեծ հոսքից
- ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա համավարակի պատճառով
-
«Մեր դիրքորոշումը պրոիշխանական չի լինի, քանի որ այնտեղ նստածը փակում
Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի հետ Հայկ Ղազարյանը զրուցում է ապրիլի 18-ին Արցախի ներկայացուցչության դիմաց կայացած ակցիայի և դրա հետ կապված հետագա զարգացումների մասին։ Ի՞նչ են պահանջում ցուցարարները, ի՞նչ է Արցախի ներդրումային հիմնադրամը, և ինչպե՞ս պիտի լուծվեն արցախցիների սոցիալական հարցերը, որոնց մեծ մասը զրկվում է սոցիալական աջակցությունից։
-
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է լուծել լարվածությունները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական
Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է լուծել այն բազմաթիվ կարիքներն ու լարվածությունները, որոնք առաջանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Region Monitor-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեին: «Իսլամական հանրապետության առաջնորդ Այաթոլա Խամենեին իր Նոր տարվա ելույթում, տնտեսական խնդիրների վերաբերյալ խոսելիս, օրինակ բերեց «Հյուսիս-Հարավ միջանցքը»: Ադրբեջանի բոլոր պահանջները, Հայաստանի բոլոր պահանջները, Վրաստանի, մեր, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի և Եվրոպայի պահանջները կարող են լուծվել այս լայնածավալ միջանցքի շրջանակում՝ առանց լարվածություն առաջացնելու։ Իմ կարծիքով՝ պարոն Փաշինյանի առաջարկը լիովին արժանի է ուսումնասիրության»,- ասել է Զարեին։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն անդրադառնալով տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանն ասել է, […]
-
Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ առավելությունները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանից հերթական անգամ հայտարարում են, որ մտահոգված են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումներով: Այս անգամ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն է հայտարարել, որ ԵՄ-ին անդամակցելն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հետ։ Ըստ Գրուշկոյի՝ արևմտյան երկրները փորձում են Երևանը ներքաշել «աշխարհաքաղաքական խաղի մեջ»: «Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին իր մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր առանցքային ոլորտներում: Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- լրագրողներին ասել է Ալեքսանդր Գրուշկոն: Նա ընդգծել է, […]
-
Կառավարության նոր նախաձեռնությունը հարվածում է մեդիա ոլորտի կայունությանը. ՀԿ-ներ
Ապրիլի 17-ին կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, որը նախատեսում է դրամաշնորհներ տրամադրել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին՝ մշակութային, կրթական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համար: Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել այս որոշման դեմ՝ նշելով, որ այն ընդունվել է առանց պատշաճ քննարկումների և խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: 2022-ին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ ստորագրել էին Հուշագիր, համաձայն որի՝ մեդիա ոլորտին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց մասնագիտական կառույցների հետ քննարկման: Կազմակերպությունները բարձրաձայնում են, որ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվի հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին, ոչ միայն հանրային մուլտիպլեքսում […]
-
Արցախի 407 փրկարարից 5-ը համալրել է Հայաստանի փրկարար ծառայությունը
Հայկ Ղազարյան 2023-ի սեպտեմբերի 20-ից հետո Արցախից բռնի տեղահանված փրկարարական ծառայության հինգ փրկարար մրցութային կարգով ծառայության են անցել Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում. այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։ ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով՝ Արցախի ներքին գործերի ծառայության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում 2023-ին աշխատել է 487 մարդ, որից 407-ը փրկարարական ծառայող էր, իսկ 80-ը՝ քաղաքացիական աշխատող։ Ստացվում է, որ 407 անձից Հայաստանում ծառայության է անցել 5-ը (1.23%): Ծառայության անցածները նախքան այդ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգյսանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ Հայաստանի քաղաքացիություն ընդունած դիմորդների քանակը հենց հինգ հոգի է եղել։ ՍիվիլՆեթի […]
-
Ալեն Սիմոնյանը Պետերբուրգում առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ
Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ, իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացն արագ ավարտին հասցվի: Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են. պատերազմի հավանականությունը ոչ մի քայլով չի բարձրանալու»,- ասել է Սիմոնյանը: Ապրիլի 16-19-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը շուրջ երկու ամիս շարունակ կրակում և հրադադարը խախտելու մեջ Հայաստանին […]
-
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պապի մահվան առիթով
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան առիթով։ Ցավակցագրում Կաթողիկոսն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ, ինչպես և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան։ «Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության, առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաև՝ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների […]