ՍիվիլՆեթն ամփոփում է օգոստոսի 20-ի հիմնական իրադարձությունները․
- Օգոստոսի 25-ին մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ
- Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
- Պուտինն ու Մակրոնը պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակում
ՍիվիլՆեթն ամփոփում է օգոստոսի 20-ի հիմնական իրադարձությունները․
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականի մասին հայտարարությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։ Դավթյանը 2019-2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2021-ի հունիսի 20-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 1998 թվականից Արթուր Դավթյանը ՀՀ փաստաբանների միության անդամ է, 2005 թվականից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան։ 2016-2018թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ:
Հայաստանում սկսվել է ծիրանի բերքահավաքը։ Արմաշում ծիրանի բերքի առատությունից գոհ են, որոշ ճյուղեր անգամ բերքի ծանրությունից կոտրվել են։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ ծիրանն այս տարի ավելի մանր է։ Բերքի առատությունն ու մանր լինելը այգետերերին ծիրանի իրացման խնդրի առաջ են կանգնեցրել։
Հունիսի 21-27-ը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։ Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ «Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։ Անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։ Արդեն պատրաստ է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որ մշակել է Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Սահամանդրական բարեփոխումների հայեցակարգի՝ հավանության արժանալուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 1-ի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Երկու հանձնաժողովների նախագահնն էլ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանն է։ Մասնագիտական հանձնաժողովի հիմնական խնդիրն է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը։ ՍիվիլՆեթը զրուցել է Արայիկ Լազարյանի հետ՝ Մասնագիտական հանձնաժողովի կազմի, հանրաքվեի ժամկետի, նորույթի՝ հարցապնդման ինստիտուտի, Սահմանադրությամբ ստեղծված մարմինների ընտրությունների […]
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ։ Ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակ ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության դեպքում «կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը: Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռևս չի ենթարկվել: Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռևս նման անդամ-նախագահի […]
Բարերար Սերժ Անգելյանը առանձնատուն է կառուցել և նվիրել պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանին։ Բարերարի խոսքով՝ ի սկզբանե որոշել էր այնպիսի տուն կառուցել զինվոր Կարենի համար, որպիսին կկառուցեր իր որդու համար: Առանձնատունը կառուցվել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում: Հունիսի 23-ին տեղի ունեցավ Կարենի բնակարանամուտը: Առանձնատան նախագծի հեղինակը «Առկա» ՍՊԸ-ի ճարտարապետ Սերգեյ Արիստագեսյանն է: Վերջինս հետևել է նաև առանձնատան կառուցման ընթացքին: «Մենք համատեղ աշխատել ենք Սերժ Անգելյանի հետ»,- ասաց ճարտարապետը: ՍիվիլՆեթի հետ զրույցում Կարենի հայրը՝ Հրանտ Խլոպուզյանը, հայտնեց, որ բնակարանի գազի և ջրամատակարարման աշխատանքները ավարտված են. մնում է կատարվեն միացումները: Կարեն Խլոպուզյանի առանձնատունը կառուցելիս ոչ ոք, այդ թվում՝ ճարտարապետը, աշխատավարձ չեն ստացել, […]
Այսօր՝ հունիսի 27-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատների դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն դատավորի թեկնածուներին ԱԺ-ում ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։ «Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին։ Առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինում»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։
Մշակութաբան, հնագետ Նժդեհ Երանյանը խոսում է իր համահեղինակությամբ լույս տեսած «Արցախի կոթողային մշակույթը» աշխատության կարևորության մասին՝ նշելով Արցախի հուշարձանների առանձնահատկությունները: Անդրադարձ կատարելով ադրբեջանական թեզերին՝ նա կարծիք է հայտնում, որ պետք չէ կենտրոնանալ «աղվանական» մշակույթը հերքելու վրա, քանի որ չեզոք գիտական հետազոտությունները հաստատում են կոթողների հայկական ժառանգությունը: