Գերմանական Audi ավտոկոնցեռնը սերտորեն համագործակցում է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հետ՝ SIRI (Speech Interpretation and Recognition Interface)՝ բնական ձայնը տարբերակելու տեխնոլոգիայի ներդրման գործում: 15 երկրում օպտիմալացված այս համակարգը թույլ է տալիս մարդկային ձայնի միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել՝ վերջին մարզական իրադարձությունների արդյունքների որոնումից մինչև ռեստորանում սեղանի պատվիրում: SIRI-ին նաև կարելի է «խնդրել» թարմացնել Facebook-ի ստատուսը կամ որևէ բան գրել Twitter-ում:
Ի ուրախություն ավտոաշխարհի սիրահարների՝ Audi Connect-ը բջջային ծրագրերի ու մշակումների համակցություն է, որը կապում է Audi մեքենան վարորդի, համացանցի և ենթակառուցվածքային օբյեկտների հետ:
Այսպիսով՝ SIRI բազմաֆունկցիոնալ համակարգի ներդրմամբ Audi ավտոմեքենաների հնարավորությունները մոտ ապագայում զգալիորեն կընդլայնվեն, ինչը այս բրենդի երկրպագուներին հնարավորություն կընձեռի առավելագույն տեղեկատվություն ստանալ շրջապատող աշխարհի մասին: