«Ոսկեվազի» գինու գործարանում արվեստը ծառայեց կրթությանը

Օգոստոսի 18-ին նկարիչ Օնո Հակոբյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ «Ոսկեվազի» գինու գործարանում տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես, որի ամբողջ հասույթն ուղղվելու է Լոնդոնի լավագույն համալսարաններից մեկն ընդունված հայ երիտասարդի ուսման վարձին։ Ցուցահանդեսում ներկայացված էր նկարչի երեք տարիների աշխատանքը։ «Աշխատում եմ նկարներումս չկորցնել մանկությունս, որովհետև հիմա ամեն ինչ արհեստական է դարձել»,- ասում է Հակոբյանը և ընդգծում՝ սիրում է տարբերվող ու հետաքրքիր առարկաների վրա նկարել ու ամեն անգամ նոր դժվարություն հաղթահարելուց հետո իր աճն անձամբ է նկատում։