Արշակ Կարապետյանը հանդիպել է ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ

Oգոստոսի 23-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ նույն օրը Կարապետյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

«Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և Ռոսօբորոնէքսպորտ ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել