Կառավարության 2021-26-ի ծրագիրը. հիմնական նորությունները

Կառավարությունը խոստանում է բերել խաղաղություն, մինչև 2026-ը 10%-ից ցածր դարձնել գործազրկության մակարդակը, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 000 դրամ և վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Այս խոստումները տեղ են գտել գործադիրի հնգամյա՝ 2021-2026-ի գործունեության ծրագրում, որը հաստատվել է օգոստոսի 18-ի նիստին և դեռ պետք է արժանանա Ազգային ժողովի հավանությանը։