Հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում օգոստոսի 23-ին կատարվել է 6 559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 226 մարդ։ Արձանագրվել է մահվան 6 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 148 է:

Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 238 422 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 517 098 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 394 451 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 234 520 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 715 771 դեպքով: