«Երկու շատ լուրջ պարտություն» Լեռնային Ղարաբաղի հարցում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում գործադիրի հնգամյա ծրագրի քննարկմանը անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ըստ նրա՝ «մենք՝ որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն»։ «Հարցը դուրս է թողնվել հանրային-քաղաքական օրակարգից՝ կրելով հակամարտության պատմության ընթացքում մեր մոտեցումների հակասականության ամբողջ ազդեցությունը»,- շեշտեց վարչապետը։

Մեկնաբանել