Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Տավուշի մարզ, հանդիպել է մարզպետ Հայկ Ղալումյանին։ Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարան ֆեյսբուքյան էջը։
Հանդիպմանը Տավուշի մարզպետը ներկայացրել է վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ղալումյանն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները:
«Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը»,- հայտնում են մարզպետարանից։