Կառավարության ծրագիրը համապատասխանեցված է բանակցային մթնոլորտի վերականգնմանը․ Փաշինյան

Կառավարության ծրագիրը համապատասխանեցված է բանակցային մթնոլորտի և միջավայրի վերականգնմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ասելիքը ձևակերպված է կառավարության ծրագրում։ Ես ասացի, որ կառավարության ծրագիրը ձևակերպված է՝ մաքսիմալ համապատասխանեցնելու բանակցային մթնոլորտի և միջավայրի վերականգնմանը և ՀՀ ու Արցախի շահերը պաշտպանելուն»,- նշեց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կառավարության ծրագիրը ներկայացնողին հարցեր ուղղելու ժամանակ՝ վարչապետին դիմելով ասաց․ «Կասեք, որ Շուշին ու Հադրութը ժամանակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման հայտարարություններն ուղղակի ազդում են տարածաշրջանում միջավայրի և ռազմաքաղաքական իրադրության վրա․ «Ես ՀՀ քաղաքացիներից հայրենասիրական ոտանավորներ արտասանելու մանդատ չէ որ ստացել եմ, ես ստացել եմ մանդատ ՀՀ-ի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու և ես անշեղորեն գնալու եմ այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել