«Խոսրովի անտառում» հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։

Նախարարության տեղեկացմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել