Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունների հետ կապված։
«Պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը»,- նշված է պարզաբանման մեջ։
Ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ իրավիճակը գտնվում է վերհսկողության ներքո:
«Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։