Եվրամիության տարածքում ապաստան տրամադրելու խնդրանքով դիմում աֆղանստանցիներից հետո ամենից շատը ներկայացրել են ռուսաստանցիները, ռուսական BFM պորտալի հաղորդմամբ՝ հետևում է Եվրամիության վիճակագրական գործակալության՝ Eurostat-ի նյութերից։
Աֆղնաստանի քաղաքացիները 2011թ․ ներկայացրել են ավելի քան 28 հազ․ այդպիսի դիմում, ինչը ընդհանուր թվի 9%-ն է կազմում։ Ռուսաստանը ավելի քան 18 հազ․ դիմում է ներկայացրել։ Նրանց հետևում են Պակիստանն ու Իրաքը (15-հազարական դիմում), Սերբիան (14 հազ․ դիմում)։ Տվյալ ցուցակի թոփ-10-ում են նաև Սոմալին, Իրանը, Նիգերիան, Կոսովոն և Բանգլադեշը։
Անցյալ տարվա ընթացքում ԵՄ պետություններում ընդհանուր առմամբ ներկայացվել է 303,105 հազ․ դիմում, դրական եզրակացություն է տրվել 59,505 դիմումներին։ Գլոբալ մասշտաբով 2011թ․ Եվրամիությանը բաժին է ընկել օտարերկրյա քաղաքացիներին փախստականի կարգավիճակի տրամադրման մասին գրանցված դիմումների 44%-ը։