Ադրբեջանցիները փակել են Գորիսից Կապան ճանապարհը և հրաժարվում են բացել․ ՄԻՊ

Syunik

Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են բացել ճանապարհը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:

Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»:

Մեկնաբանել