Աշխատանքներ են տարվում Կապան-Գորիս ճանապարհը բացելու ուղղությամբ․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից օգոստոսի 26-ին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են իրականացվում ադրբեջանցիների կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ուղղությամբ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- հայտնում է ծառայությունը։

ԱԱԾ-ն կոչ է անում նաև հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ:

«Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել»,- գրել էր Թաթոյանը:

Մեկնաբանել