Լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է․ Ալեն Սիմոնյան

Լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է․ օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա դատապարտել է ԱԺ նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է և որևէ արդարացում չունի:

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ամենակարևորը դեպքերի կրկնությունից խուսափելն է:

Օգոստոսի 25-ին Ազգային ժողովի նիստը մեծ լարվածության մթնոլորտում էր ընթանում․ պատգամավորները միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորանքներ, մեղադրանքներ, որոնք ավարտվել են ծեծկռտուքով։ Ազգային ժողովի օթյակից իրադարձությունները լուսաբանող լրագրողներին անվտանգության աշխատակիցները փորձել են կոպտորեն հեռացնել և հրմշտել։ Դեպքի առթիվ հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները։

Մեկնաբանել