Կանխատեսել էինք նման իրավիճակներ և սկսել էինք Կապան-Աղվանի ճանապարհի վերանորոգումը

Օգոստոսի 26-ին Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սյունիքում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին։ Ադրբեջանական զինուժը երեկվանից փակ է պահում միջպետական ճանապարհը։ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, ըստ նրա՝ իրենք կանխատեսել էին, որ նման իրավիճակ կարող է լինել ու սկսել էին վերանորոգել Կապան-Աղվանի ճանապարհը։