Ջեկոն կամ Տևեսը կարող են փոխարինել Փարիզ մեկնող Իբրահիմովիչին

«Միլանը» սկսել է փոխարինող փնտրել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և պաշտպան Տիագո Սիլվայի համար, ովքեր, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու են ֆրանսիական «ՊՍԺ»: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողներ Էդին Ջեկոն և Կարլոս Տևեսն Իբրահիմովիչին փոխարինելու ամենահավանական թեկնածուներն են: Բացի այդ, չի բացառվում նաև «Սիենայի» հարձակվող Մատիա Դեստրոյի տրանսֆերը:

Իսկ ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա իտալական ակումբը կփորձի գնել «Վասկո դա Գամայի» ֆուտբոլիստ Դեդեին:

Մեկնաբանել