«Շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում»․ զոհված Աշոտ Մաթևոսյանի պատմությունը

Աշոտ Մաթևոսյանի կինը՝ Շուշանիկ Ալոյանը, պատմում է՝ ամուսինը կարծես կանխազգում էր պատերազմի սկիզբը, մինչև դա արդեն մտահոգ էր ու անհանգիստ, չարաբաստիկ լուրը ստանալուց էլ չզարմացավ։ Մարտի դաշտ մեկնեց սեպտեմբերի 28-ին՝ տանը թողնելով կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, ու զոհվեց մոտ մեկ ամիս անց՝ վիրավորներ տեղափոխելիս։

Կինը խոստովանում է՝ դժվար է առանց ամուսնու, սակայն ինքն ու երեխաները շարունակելու են ապրել այնպես, ինչպես ամուսինն էր երազում։

Մեկնաբանել