Հայ և ռուս սահմանապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ ճանապարհը բացելու շուրջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

***

Ադրբեջանական զինծառայողները երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում փակել էին Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։ Ավելի ուշ ադրբեջանցիները փակեցին նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ աշխատանքներ են իրականացվում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ուղղությամբ:

Մեկնաբանել