Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը

Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակեց Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Երկու օր շարունակ այն մնաց փակ վիճակում։ Օգոստոսի 26-ին ճանապարհով երթևեկում էին միայն մարդատար ամենագնաց մեքենաները, սակայն ամսի 27-ին նաև բեռնատարերը որոշեցին այլընտրանքային ճանապարհից օգտվել, ինչը առաջացրեց խոշոր խցանումներ։