Հաստատվել է կորոնավիրուսի 275 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 29-ին կատարվել է 4 671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 275 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 373 մարդ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4 830-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 241 336 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 545 033 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 417 996 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 346 881 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 4 926 964 դեպքով: