Հաստատվել է կորոնավիրուսի 524 նոր դեպք, մահացել է 14 մարդ

covid 19

Հայաստանում օգոստոսի 30-ին կատարվել է 5 666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 524 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 361 մարդ։ Արձանագրվել է մահվան 14 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 152 է:

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4 844-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 242 135 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 545 033 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 421 103 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 366 438 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 4 960 744 դեպքով:

Մեկնաբանել