Որոտանցիները պահանջում են երկրորդ ճանապարհ և զենք

Օգոստոսի 25-ին ադրբեջանական ուժերի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի փակումից հետո երկու օր մարզկենտրոնից կտրված է եղել նաև Որոտանը։ Այդ ընթացքում գյուղին մարզպետարանն ուղարկել է միայն հաց, սակայն համայնքին մենակ չեն թողել բարերարները՝ տարատեսակ օգնություն տրամադրելով։ Որոտանցիները կառավարությունից պահանջում են վերանորոգել երկրորդ ճանապարհը, որը միանում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղուն, ինչպես նաև զինել գյուղի բնակիչներին։

Մեկնաբանել