Առաջին դասարանցիների թիվը 2021-ին նախորդ տարիների համեմատ նվազել է

Հայաստանում 2021-ին նախորդ երկու տարիների համեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է․ այդ մասին են վկայում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալները։

Այսպես՝ 2019-2020թթ․ ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը 38 845 էր, իսկ 2020-2021թթ․՝ 39 248։

Նախարարության փոխանցմամբ՝ այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել շուրջ 37 000 աշակերտ։ Նախորդ տարիների համեմատ՝ աշակերտների թիվը նվազել է շուրջ երկու հազարով։

Այս տարի Գիտելիքի օրը նշվեց օգոստոսի 31-ին։ Նման որոշում է կայացվել դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ թույլ չտալու և հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս տարի դասերը իրականացվելու են ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ դասարանում աշակերտների թվից:

Լիա Ավագյան

Մեկնաբանել