Արցախի հարցում ամեն բան նոր է սկսվում. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում կարևորել է կառավարության ծրագրում խաղաղության հաստատման վերաբերյալ դրույթը, քանի որ, նրա կարծիքով, խաղաղության օրակարգը Հայաստանի համար այլընտրանք չունի: Նա վստահ է, որ Արցախի հարցում ոչինչ չի ավարտվել․ ամեն բան նոր է սկսվում: