Covid-19-ով վարակված շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր, 125-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ փոխնախարար

Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: Երևանում և մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ծավալված 1 798 մահճակալային ֆոնդից 1 563-ը կամ 87 %-ն արդեն զբաղված են։

«Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,- գրել է փոխնախարարը։

Սիմոնյանը հայտնել է նաև, որ շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ:

Մեկնաբանել