Արցախ, Մեծ Շեն․ փակման եզրին գտնվող դպրոցը նոր շունչ է ստացել

Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի դպրոցը տարիներ շարունակ փակման եզրին էր՝ բավարար աշակերտներ չունենալու պատճառով։ Այս տարի դպրոցի շենքը վերականգնվել է, և համայնքում նշում են սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու դպրության օրը։