Մի քանի թիվ դպրոցների մասին

Armenian first graders went to school for the first time on August 31 in order to avoid large gatherings during the COVID 19 pandemic

ՍիվիլՆեթն ամփոփում է, թե քանի աշակերտ է դպրոց գնացել, ինչ պատճառներով՝ դուրս մնացել, և ինչ գնահատական է ստացել դպրոցներում 2020-2021 ուսումնական տարում։

  1. Նախորդ տարի սեպտեմբերին դպրոց է գնացել 399 294 երեխա, որոնցից 39 248-ը՝ առաջին դասարան։ Ամենաշատ առաջին դասարանցի Երևանից հետո ունեն Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերը։ Ամենաքիչը՝ Վայց ձորը։ Աղբյուր՝ emis.am։
  1. Հայաստանում 2020-21 ուսումնական տարում դպրոցից հեռացած/ուսումը անավարտ թողած աշակերտների ընդհանուր թիվը 160 է։ Ամենաշատը դուրս են մնացել հետևյալ պատճառներով․

– 64-ին ծնողները թույլ չեն տվել կրթությունը շարունակել․ նման դեպք ամենաշատը գրանցվել է Արմավիրում,

– 48-ը սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով է դուրս մնացել․ ամենաշատը՝ Կոտայքում,։

– Մահացություն՝ 38 երեխա։

  1. Աշակերտների 20%-ը` շուրջ 23 000 երեխա, դուրս է մնացել հանրակրթությունից առցանց կրթության պատճառով:

Կրթության տեսչական մարմնի 2020-ի ստուգումների տարեկան ծրագրում ներառված ինը դպրոցներում իրականացված ստուգումների ընթացքում տրվել են գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից։

  1. «Հայոց լեզու» առարկայի թելադրության միջին գնահատականը կազմել է 10-ից 5 միավոր։ 1 004 սովորողից անբավարար է գնահատվել 35%-ը, գերազանց՝ 11%-ը։
  1. «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքի միջին գնահատականը կազմել է 4 միավոր։ 959 սովորողներից անբավարար է գնահատվել 47%-ը, գերազանց՝ 5%-ը։
  1. 2019-ի համամատ միջին գնահատկանը 2020-ին նվազել է թե՛ «Հայոց լեզու», թե՛ «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքի դեպքում: «Հայոց լեզու» առարկայի թելադրության միջին գնահատականը 2018-ին կազմել է 4,9, 2019-ին՝ 5,8, 2020-ին՝ 5 միավոր։ «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքի միջին գնահատականը 2018-ին կազմել է 3,8, 2019-ին՝ 4.4, 2020-ին՝ 4 միավոր։
  1. Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է։ Սակայն, ըստ տարբեր հաշվարկների, հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին։

1978-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է, որ մարդը ֆունկցիոնալ առումով անգրագետ է, եթե չի կարողանում մասնակից լինել բոլոր այն գործողություններին, որոնք իր խմբի կամ համայնքի արդյունավետ գործունեության համար գրագիտություն են պահանջում, և որոնք նրան հնարավորություն կտային կարդալու, գրելու և հաշվելու հմտություններն օգտագործել հանուն իր և համայնքի զարգացման: (Աղբյուր՝ evnreport.com):

Մեկնաբանել