Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու կամքն է. Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի արցախցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանել