Հոկտեմբերի 1-ից աշխատողները ամեն 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստ

Հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ․ հայտնում է կառավարությունը։

Բացառություն են՝

✅ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները,

✅ բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները,

✅ հղիները:

Մեկնաբանել